Հասարակություն 

Դու իմ ձեռքից հաց ես կերել. Տարեց կինը՝ Նիկոլ Փաշինյանին. ֆորումն անցնում է լարված մթնոլորտում

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզում մասնակցում է բիզնես ֆորումի: Իրավիճակը մի պահ ֆորումի վայրում խիստ լարվեց: Քաղաքացիները, միմյանց հերթ չտալով, սկսեցին մոտենալ վարչապետին՝ ներկայացնելով իրենց խնդիրները և պահանջելով լուծումներ:

Մոտեցած կանանցից մեկը Փաշինյանին հիշեցրեց, որ վերջինս իր ձեռքից հաց է կերել, ներկայացրեց իր խնդիրը՝ հայտնելով, որ հիվանդ կին է ու ապրում է թոռան հետ:

Փաշինյանն ասաց, որ հարցերով կարող են դիմել իր օգնական Նաիրի Սարգսյանին:

Ֆորումը շարունակվում է:

Նույն շարքից