Հասարակություն 

Աջն ուրիշ տվեք, ձախը՝ ուրիշ. Փաշինյանը կոշիկ ու տաբատ նվեր ստացավ

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզում մասնակցում է բիզնես ֆորումին: Քիչ առաջ ՀՀ վարչապետին հայկական արտադրության տաբատ նվիրեցին:

Վարչապետ Փաշինյանը նշեց, որ ինքն ունի հայկական ջինսեր, նախընտրում է կրել հայկական հագուստ և խորհուրդ է տալիս բոլորին հետևել այդ օրինակին: Վարչապետը խոստացավ կրել նվեր ստացած տաբատը:

Մեկ այլ տաղավարում էլ Փաշինյանին հայկական կոշիկ նվիրեցին: Վարչապետն ասաց, որ ընդունում է պայմանով՝ գովազդելու հայկական արտադրանքը: Նա նաև կատակեց, որ կարելի է աջն այլ կոշիկ նվիրել, ձախը՝ այլ, որպեսզի երկու կոշիկ գովազդվի:

Փաշինյանի խոսքերով, հնարավորությունների սահմաններում ամեն ինչ կանեն արտադրողներին օգնելու համար:

Կառավարության ղեկավարը շարունակում է նվերներ ստանալ:

Հիշեցնենք, որ ֆորումի մեկնարկին իրավիճակը մի պահ խիստ լարվել էր: Քաղաքացիները, տեսնելով Փաշինյանին, միմյանց հրմշտելով, մոտեցան նրան՝ ներկայացնելով իրենց խնդիրները և պահանջելով լուծումներ:

Նույն շարքից