ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզում մասնակցում է ֆորումին: Կառավարության ղեկավարը ծանոթանում է տաղավարներում ներկայացված արտադրանքին, լսում առաջարկները՝ խոստանում լուծել խնդիրները և հնարավորության սահմաններում անել ամեն ինչ արտադրողներին օգնելու համար:
Վարչապետն արդեն հասցրել է կոշիկ ու տաբատ նվեր ստանալ:
Փաշինյանը արտադրողներին հիշեցրեց, որ 24 միլիոն շրջանառությունը չգերազանցելու դեպքում հունվարի 1-ից այլևս հարկ չի վճարվելու:
Հայկական արտադրության կոշիկի տաղավարներից մեկում Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչ արժե կոնկրետ կոշիկը: Այն արժեր 23 հազար դրամ: Սա, Փաշինյանի խոսքերով, լավ գին է Գյումրիի ու ոչ միայն Գյումրիի համար:
Վարչապետը հորդորում է արտադրողներին մտածել նաև արտահանման մասին: