Հասարակություն 

Երևի պարոն Փաշինյանը տանկ տեսած չկա․ Հայկ Ալումյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարության մասին

analitik.am

Եթե սա հիպերբոլա է, որն օգտագործվում է երբեմն միտքն ուժեղացնելու համար, ապա ուղղակի չհաջողված։ Իսկ եթե պարոն Փաշինյանն իրոք կարծում է, որ մարտի 1-ին տանկեր են մտել ու թրթուրների տակ ինչ-որ մարդկանց են ճզմել, երևի պարոն Փաշինյանը տանկ տեսած չկա։ Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը՝ խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, որ ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ասում են, որ այսօր ինքն իրավունք ունի ՀՀ ԶՈւ-երը, տանկերը մտցնել Երևան քաղաք և ցանկացած ընդդիմադիր դրսևորում տանկերի թրթուրների տակ ճզմել:

Ալումյանը նշեց, որ համենայնդեպս պարոն Փաշինյանը տեղյակ է, որ այդ իրադարձությունների ժամանակ թրթուրների տակ ճզմված մարդ չի եղել․ «Իսկ մնացած այդ կարգի բաները եկեք չմեկնաբանեմ»,-ասաց Ալումյանը։

Նույն շարքից