Հասարակություն 

Մենք ստեղծել ենք բավարար դաշտ, որպեսզի ՀՀ քաղաքացիները ստեղծարար աշխատանքով իրենց հացը վաստակելու հնարավորություն ունենան. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Այսօր՝ հուլիսի 20-ին, Շիրակի մարզում բիզնես ֆորումի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Տավուշի մարզում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների մասին:

Կառավարության ղեկավարը հայտնեց, որ մտադիր չեն որևէ ապօրինի կոմպրոմիսի գնալ. «Ինձ համար զարմանալի է, որ հնչում են ձայներ, թե ապօրինի ծառահատումների դեմ պայքարն ինչու պետք է այդ ծավալով լինի, չէ՞ որ դա ինչ-որ մեկի հացի փողն է: Սա անհասկանալի մոտեցում է, որովհետև նախկինում 1000 դրամ վերցնող ոստիկանի համար այդ հազար դրամն ապրուստի փող էր: Կոռուպցիոների վերցրած կաշառքն իր ապրուստի փողն է, գողություն անողի ապրուստի փողը գողությունն է, ավազակություն անողի ապրուստի փողն ավազակությունն է: Մենք այսպիսի փոխզիջումների չենք գնալու, քանի որ ստեղծել ենք բավարար դաշտ, որպեսզի ՀՀ քաղաքացիներն իրենց ստեղծարար աշխատանքով իրենց հացը վաստակելու հնարավորություն ունենան: Եթե այս հնարավորությունները կատարելության չեն հասել, մենք հետևողականորեն աշխատելու ենք այս ուղղությամբ»:

Նույն շարքից