Համացանցում հայտնված տեսանյութից հետո, որտեղ երևում է, թե ինչպես է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրում երկրի պաշտպանության նախարարին, համացանցում սկսել են ակտիվ կերպով քննարկել միջադեպը: Այս մասին հայտնում է Լայֆը:
«Մինչ նախագահ դառնալը, պետք է սովորել ճիշտ պահելաձև»,-գրել է օգտատերերից մեկը:
«Ինչո՞ւ նախարարը կուլ տվեց դա, պետք է մի լավ հասցներ նրա մռութին: Թող իմանա իր տեղը», -գրում է մեկ այլ օգտատեր:
Սակայն գտնվել են նաև օգատերեր, որոնք պաշտպանել են նախագահին:
Մասնավորապես օգտատերերց մեկը գրել է, որ նախագահը ճիշտ է արել: Մեկ այլ օգտատեր էլ կարծիք է հայտնել, որ Զելենսկին դեռ մի բան էլ մեղմ է վարվել: