Միջազգային Քաղաքականություն 

Գործել ենք օրենքի սահմաններում. Իրանի ԱԳՆ-ն՝ բրիտանական նավը կալանավորելու մասին

analitik.am

Իրանի ԱԳ Նախարար Ջավադ Զարիֆը խոսել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից Հորմուզի նեղուցում բրիտանական Stena Impero տանկերը կալանավորելու մասին:

«Ի տարբերություն Ջիբրալթարում տեղի ունեցած ծովահենությանը (Այստեղ բրիտանական իշխանությունները կալանավորել են իրանական նավը: Թեհրանը դա համարում է ծովահենություն), մեր գործողությունները համապատասխանում են միջազգային նորմերին»,-ասել է Զարիֆը՝ հավելելով, որ հենց Իրանն է պատասխանատու Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում անվտանգության համար:

Ավելի վաղ իրանական իշխանությունները հայտնել էին, որ կալանավորված նավի անձնակազմը կմնա նավում, քանի դեռ քննությունը չի ավարտվել:

Նույն շարքից