Քաղաքականություն 

Ծխելու դեմ պայքարով և գարդասիլի քարոզչությամբ առողջապահության ոլորտ չես բարեփոխի. Վահան Բաբայան

analitik.am

Որևէ երկրի ղեկավար 21-րդ դարում նման միջոցների չի կարող դիմել: Հանցագործներին, տեռորիստներին, ովքեր կարող են պետությանը վնաս հասցնել, ես կողմնակից եմ, իսկ եթե խոսքը վերաբերում է քաղաքական ընդդիմությանը, որևէ մեկը չի կարող տանկերի տակ ճզմել ժողովրդի ձայնը: Անդրադառնալով վարչապետի՝ Քոչարյանի քաղբանտարկյալ լինելու և ընդդիմադիրներին տանկերով ճզմելու մասին հայտարարությանը՝  լրագրողների հետ զրույցում ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը, ով Էրեբունի Պլազայում էր «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» (ՀԱԱԽ) կոալիցիայի առողջապահական ոլորտի խնդիրների քննարկմանը մանակցելու նպատակով:

Անդրադառնալով Իջևանի դեպքերին՝ Բաբայանը հիշեցրեց, որ «ժամանակին Փաշինյանն ինքն էր բարձրաձայնում, թե՝ վա՜յ զորքը հանեցին ժողովրդի դեմ, էն խաղաղ մարդկանց սենց արեցին... Հիմա մենք նույնը տեսանք Իջևանում, որտեղ, մեր տպավորությաամբ, քաղաքական խնդիր չէր, սոցիալական պահանջ էր»:

Բաբայանի խոսքով, Իջևանում մարդիկ դժգոհում էին իրենց սոցիալական կյանքից, աշխատանք չունենալուց, իսկ եթե կան ապացույցներ, որ «կազմակերպված ապստամբություն է», թող հրապարակեն այդ կազմակերպիչների անունները:

Ըստ Բաբայանի, ուղղորդված ալիքները լինում են քաղաքական, եթե Իջևանի ցույցի մասնակիցների  պահանջը սոցիալական է:

Անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ վերջին հարցազրույցին, երբ Բաբայանի խոսքով, վարչապետն ակնարկներ էր անում թե «այդ ում դուքյանն ա, ում բուտկան ա»՝ Վահան Բաբայանն ասաց.«Հիմա ես եմ հարց տալիս. ո՞վ է «պրիվատիզացրել» Հ1-ը, որ Սահմանադրական դատարանի նախագահի հարցազրույցը Հ1-ով չի գնում եթեր: Ո՞վ է սեփականաշնորհել ՀՌԱՀ-ը: Ի՞նչ է կատարվում մեր երկրի մեդիա դաշտում»:

«Երկրի ղեկավարը բոլորի ղեկավարն է՝ անկախ նրանից իրեն ընտրել են, թե չեն ընտրել, սիրում են, թե՝ ոչ, իսկ նման լեքսիկոնի կիրառումն անթույլատրելի է: Մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանի քաղաքական մշակույթում դա վերանա»,- ասաց Բաբայանը՝ անդրադառնալու դատավորների հասցեին հնչեցրած վարչապետի հայտնի որակավորումներին:

Եվ վերջում, անդրադառնալով օրվա քննարկման թեմային՝ առողջապահությանը, Բաբայանն ասաց. «Ծխելու դեմ պայքարով և գարդասիլի քարոզչությամբ առողջապահության ոլորտ չես բարեփոխի:

Առողջապահության ոլորտի բարեփոխման խնդիրն այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է վստահ լինի՝ իր սոցփաթեթով, թոշակով, աշխատավարձով կարող է գնալ վիրահատության, բուժման և պետությունն այդ հարցերը հոգալու է: Մինչդեռ մեր երկրում հաճախ մարդիկ բուժման հնարավորություն չունենալով մահանում են: Իսկ ոլորտը կբարեփոխվի, երբ այդ հարցի լուծման մասին կոնկրետ կխոսեն, այլ ոչ թե վերտալյոտների մոտ կլուսանկարվեն ու գարդասիլից կխոսեն»,- ասաց Բաբայանը:

Նույն շարքից