Ճապոնիայի հարավ-արևմուտքում հորդառատ անձրևների պատճառով երկրի մի շարք հատվածներում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի գլխավոր օդերևութաբանական վարչության կողմից տարածած հայտարարությանը:
Նշվում է, որ երկրի իշխանությունը կոչ է արել մի շարք քաղաքների բնակիչներին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները հարազատների և սեփական կյանքը փրկելու համար:
«Տարհանվեք հնարավորինս շուտ»,-կոչ են արել նրանք: