Հասարակություն Տեսանյութեր 

Սպորտային մեքենան մխրճվել է ամբոխի մեջ /Տեսանյութ/

analitik.am

Բրիտանական Սթիվենիժ քաղաքում փողոցային մրցարշավի ժամանակ բախվել են սպորտային երկու ավտոմեքենա, որից մեկը մխրճվել է մրցույթին հետևող ամբոխի մեջ: «Sky News»-ի տվյալներով արդյունքում 17 մարդ է վիրավորվել։

Նշվում է, որ տուժածներից մի քանիսը դեռահաս են։

Նշվում է նաև, որ վերոնշյալ մրցարշավին ներկա է եղել 200 հոգի:

Ոստիկանությունը հետաքննում է կատարվածը:

Նույն շարքից