Հասարակություն 

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Nissan-ը բախվել է «Lexus»-ին, վերջինս էլ բախվել է հաստաբուն ծառին. կան վիրավորներ

analitik.am

Այսօր՝ հուլիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում, Nissan մակնիշի 28 ՏA 028 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26 կմ հատվածում, դեպի Արմավիր ընթանալիս, անցել է բաժանարար գոտու վրայով, հայտնվել ճանապարհի հանդիպակած երթևեկելի գոտում և բախվել դեպի Երևան ընթացող Lexus մակնիշի 50 GU 001 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Lexus-ի վարորդը չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել է հաստաբուն ծառին:

Վթարի հետևանքով 2 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր դեպքի վայրում ասում էին, որ օպերատիվ են գործել Էջմիածնի հիվանդանոցի բժիշկները:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից