Հասարակություն 

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 9.39 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ Հուլիսի 20-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևան քաղաքում՝  4 հա, 2000 քմ, 1000 քմ, 500 քմ, 300 քմ, 1000 քմ, 1000 քմ խոտածածկ տարածք,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1 հա և 700 քմ,

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում՝ 2.5 հա,

Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ մոտ 2500 քմ, Կավարտ գյուղում՝ մոտ 1500 քմ,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ մոտ 1200 քմ, Շահումյան գյուղում՝ մոտ 1500 քմ,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ մոտ 3000 քմ և 1500 քմ,

Շիրակի մարզի Լանջիկ - Քարաբերդ ավտոճանապարհին՝ մոտ 1200 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից