Հասարակություն 

Սաուդյան Արաբիան ազատ է արձակել մայիսից Ջիդդայում գտնվող իրանական նավը

analitik.am

ՌԻԱ նովոստի գործակալության փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայրենիք վերադառնալ թույլատրեցին իրանական նավթային լցանավին, որը մայիսին վթարվել էր Կարմիր ծովում և կառանված էր Ջիդդայի նավահանգստում:

Իրանական Happiness I նավը մայիսի 2-ին է վթարային ազդակ արձակել: Վթարի ենթարկված նավը գտնվում էր Ջիդդայից 70 կմ հեռավորության վրա: Անձնակազմը Իրանի 24 քաղաքացիներից և բանգլադեշցի 2 նավաստիներից էր բաղկացած: Նավաբեկյալներին օգնության են հասել Սաուդյան Արաբիայի ծովային սահմանապահները:

Գործակալության տվյալներով՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունները խոչընդոտում էին Happiness I տանկերի վերադարձը Իրան՝ ֆինանսական խնդիրների պատճառով:

Հայտնի է, որ Էր- Ռիյադը Թեհրանին Ջիդդայում կայանված նավի սպասարկման համար 200 հազար դոլլարի հաշիվ է ներկայացրել: Իրանը վճարել է տեխսպասարկման բոլոր հաշիվները և փոխհատուցել Սաուդյան Արաբիայի պահանջները:

Նույն շարքից