Հասարակություն 

Իրաքում ձերբակալել են թուրք դիվանագետի վրա հարձակման համար մեղադրվող երկրորդ կասկածյալին

analitik.am

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝  Իրաքի Քուրդիստանի իշխանությունները հայտնել են, որ շաբաթ օրը ձերբակալել են կասկածյալի՝ Էրբիլում թուրք դիվանագետի վրա հարձակման համար:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում ռեստորանի վրա զինված հարձակում էր տեղի ունեցել: Այնտեղ են եղել թուրքական հյուպատոսարանի աշխատակիցներ: Թուրքիայի ԱԳՆ-ն հաստատել է իր դիվանագետներից փոխհյուպատոս Օսման Քոսեի մահը: Բացի այդ, հարձակման ժամանակ, որին մասնակցում էր երեք հոգի, զոհվել են երկու իրաքցի:

«Ահաբեկչական գործողության համար մեղադրվող Մոհամեդ Բիսկեզիսը կալանավորվել է շաբաթ օրը»,- հայտնում է լրատվական գործակալությունը՝ հղում տալով Քուրդիստանի հակաահաբեկչական ծառայությանը:

Ավելի վաղ՝ տարածաշրջանային իշխանությունները հայտնել էին սպանության մեջ մեղադրվող գլխավոր կասկածյալ Մազլյումաթ Դաղայի ձերբակալության մասին:

Նույն շարքից