Հասարակություն 

Ես հելա, յար. Քաղաքապետարանը՝ Ազնավուրի հրապարակում ռաբիս երգերի մասին /տեսանյութ/

Նախօրեին Երեւանի Ազնավուրի հրապարակում կայացած համերգի վերաբերյալ հայտնում եմ հետեւյալը.

  1. Համերգի կազմակերպիչը Երեւանի քաղաքապետարանը չէ, հետեւաբար, համերգի կազմակերպման համար քաղաքի բյուջեից փող չի ծախսվել, համերգային ծրագիրը քաղաքապետարանը չի կազմել։
  2. Քաղաքապետարանի համաձայնությանը ներկայացված համերգային ծրագրում տեղի է ունեցել որոշակի շեղում։
  3. Գոյություն չունի իրավական նորմերով կարգավորված հստակ ցուցիչ՝ այս կամ այն վայրում այս կամ այն արտիստի ելույթը թույլ տալու կամ մերժելու համար։ Այս խնդրի շուրջ լուծում գտնելու համար վերջին շրջանում Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի եւ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի նախաձեռնությամբ ընթանում են քննարկումներ։

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյան

Տեսանյութը՝ Արշալույս Մղդեսյանի ֆեյսբուքյան էջից:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից