Հասարակություն 

Ընտրական տեղամասում սեյֆի փոխարեն կաթսա են օգտագործել/լուսանկար/

analitik.am

Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի ընտրական տեղամասերից մեկում սեյֆի փոխարեն փորձել են կնքված կաթսա կիրառել: Այս մասին ֆեյսբուքում ահազանգել է ընտրողներից Վալենտինա Ստեցենկոն՝ կցելով նաև լուսանկար:

Հրապարակումն արվել է դեռևս հուլիսի 18-ին: Ստեցենկոն կարծում է, որ այդ կերպ ընտրական տեղամասի նախագահը ձգտում էր խոչընդոտել ընտրությունների անցկացմանը:

Բայցևայնպես ընտրությունների օրը խնդիրը լուծվել էր:

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 21-ին Ուկրաինայի Բարձրագույն Ռադայի արտահերթ ընտրություններ են տեղի ունենում:

Նույն շարքից