Հասարակություն Միջազգային 

Հայտնի է, թե որ կուսակցությունները կլինեն նոր Ռադայում

analitik.am

9-րդ գումարման Բարձրագույն Ռադա ըստ կուսակցությունների ցուցակի՝ կարող են անցնել 5-ը: Այդ մասին է վկայում Ուկրաինայի ԿԸՀ՝ ընտրությունների արձանագրությունների 0.04 տոկոսի հաշվարկը. հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նախագահ Զելենսկիի «Слуга народа» կուսակցությունն առաջատարն է՝ 48,52 տոկոս, 2-րդ տեղում ՝ «Батькивщина» կուսակցությունն է (12,95 տոկոս):

Երրորդ հորիզոնականում առայժմ նախկին նախագահ Պորոշենկոյի «Европейская солидарность» կուսակցությունն է՝ 8,13 տոկոս, 4-րդը՝ Օլեգ Լյաշկոյի Ռադիկալ կուսակցությունն է 6,52 տոկոս քվեով:

«Оппозиционную платформу — За жизнь» կուսակցության օգտին քվեարկել են 5,79 տոկոս ընտրողներ:

Ժամը 20:00-ի դրությամբ 199-ից 142 ընտրատեղամասերում մասնակցությունը կազմել է 49,68 տոկոս:

Էքզիտ-պոլի արդյունքներով՝ խորհրդարանում կհայտնվեն «Слуга народа» (43,5 տոկոս ձայներով), «Оппозиционная платформа — За жизнь» (12,5 տոկոս), «Европейская солидарность» (8,7տոկոս), «Батькивщина» (8,1 տոկոս) и «Голос» (6,6 տոկոս):

Նույն շարքից