Հասարակություն Պատահարներ 

Ահազանգ է ստացվել Երևանում վերելակի ընկնելու մասին

analitik.am

Հուլիսի 21-ին, ժամը 22:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 22 շենքի 2-րդ մուտքի վերելակն ընկել է, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ,  հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը (անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է), Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ 5-րդ հարկից իջնելիս վերելակը խափանվել է, կանգնել 2-րդ և 3-րդ հարկերի հատվածում. տուժածներ չկան:

Փրկարարները բացել են վերելակի դուռը և դուրս բերել Հ.Պ.-ին (ծնված 1994 թ.). շտապօգնության կարիք չի եղել:

Նույն շարքից