Բարի օր Հասարակություն 

Խանդոտ ամուսինը կնոջ «ինադու» ցատկել է 5-րդ հարկից

analitik.am

Չինաստանում կարողացել են փրկել տղամարդուն, ով կնոջը խանդելով, ցատկել է 5-րդ հարկից: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հավելելով, որ խանդի օբյեկտը եղել է զույգի 1 տարեկան որդին:

Չինուհին ամուսնուն մեղադրել է երեխային լավ չխնամելու համար քանի դեռ ինքը տանը չի եղել, ամուսինն էլ կնոջ «ինադու» ցատկել է լուսամուտից: Բախտի բերմամբ խանդոտ ամուսինը վայրէջք է կատարել 3-րդ հարկի պատշգամբում, ինչի շնորհիվ էլ ողջ է մնացել: Դրանից հետո նա զանգահարել է կնոջը և ասել, որ գնում է մոտակա լճակ խեղդվելու:

Կինն արագ զանգել է ոստիկանություն, խանդոտ տղամարդուն հայտնաբերել են անգիտակից վիճակում:

Այս պահին նա գտնվում է կայուն վիճակում:

Նույն շարքից