Լեդի Գագայի մայրը՝ Սինտիա Ջերմանոտան, մեկնաբանել է Բրեդլի Կուպերի և Իրինա Շեյքի բաժանումը: Այս մասին փոխանցում է Լենտան:
Լրագրողների հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում դրան, որ իր դուստրն ընտանիքի բաժանման մեղավոր է դարձել, Ջերմանոտան հայտարարել է, որ ամեն ինչում միշտ մեղավոր են տղամարդիկ:
Հիշեցնենք, որ հայտնի զույգի բաժանման մեջ մեղադրում են հենց Գագային, ով որոշ խոսակցությունների համաձայն, արդեն տեղափոխվել է Կուպերի տուն: