Տեսանյութեր Հասարակություն 

Իրկուտսկում շտապօգնության հարբած վարորդը վթարի է ենթարկվել, ինչի արդյունքում հղի կին է մահացել /տեսանյութ/

Իրկուտսկում շտապօգնության վարորդը, ով հարբած է եղել, հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելու ժամանակ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի  մասից և վթարի ենթարկվել:

Միջադեպի արդյունքում ավտոմեքենան կողաշրջվել է, 40-ամյա կինը մահացել է: Վթարի արդյունքում տուժել է նաև բժշկուհին, ով եղել է ավտոմեքենայում, նա հոսպիտալացվել է:

Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, սակայն շատ արագ հայտնաբերվել է և ձերբակալվել:

Նույն շարքից