Հասարակություն 

Փոխնախարարը՝ Ազնավուրի հրապարակում հնչած ռաբիզ երգերի մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ստացել եմ զանգեր «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց տեղի ունեցած համերգի վերաբերյալ: Պետք է նշեմ, որ մինչ այս ամենի շուրջ ծավալված քննարկումները, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հանձնարարականով արդեն մեկ շաբաթ է, ինչ նախարարությունում արվեստագետների, հասարակական գործիչների մասնակցությամբ ընթանում են քննարկումներ հանրային վայրերում երաժշտական բովանդակությանն առնչվող խնդիրների վերաբերյալ:

Այս նախաձեռնությանն է միացել նաև Երևանի քաղաքապետարանը: Մեծապես կարևորում ենք հանրության ընդգրկվածությունն ու աջակցությունը:

Վստահ ենք, որ մեր համատեղ ջանքերը տալու են սպասված ադյունքներ:

Տեսանյութը՝ Արշալույս Մղդեսյանի ֆեյսբուքյան էջից:

Նույն շարքից