Գլխավոր Հասարակություն 

Ախալցխայում հայկական եկեղեցու գանձանակից փող են գողացել

analitik.am

Հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գանաձանակից գումար են գողացել։ Ախալցխայի հոգեւոր տեսուչ հայր Հակոբ Սահակյանի խոսքերով գանձանակի մեջ հավաքված է եղել մոտ 200 լարի։ Այս մասին հայտնում է akhaltskha.net-ը:

«Մենք հուլիսի 17-ի առավոտյան տեսնելով եկեղեցու գանձատուփը թալանված դիմել ենք Ախալցխայի ոստիկանությանը։ Ներկա դրությամբ ոչ մի տեղեկություն չկա հետաքննության արդյունքներից»,-ասել է հայր Հակոբ Սահակյանը եւ ավելացրել, որ սա գողության առաջին դեպքը չէ։

Նույն շարքից