Հասարակություն Պատահարներ 

Կոտայքի մարզում ԶԻԼ-130 մակնիշի բեռնատար է կողաշրջվել

analitik.am

Հուլիսի 21-ին, ժամը 22:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի հանդամասում բեռնատար է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ԶԻԼ-130 մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա.Մ.) կողաշրջվել է. տուժածներ չկան:

Փրկարարներն ուղղել են բեռնատարը:

Նույն շարքից