Գլխավոր Հասարակություն 

Լինել հրամանատար նշանակում է երբեմն այնպիսի գործողությունների ուղարկել սեփական ենթականերին, որտեղից վերադառնալու հավանականությունը մեծ չէ. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Այսօր մեր աչքի առաջ մի տեսարան է, որը խորհրդանշում է այն սերնդափոխությունը, որը տեղի է ունենում ՀՀ-ում, ՀՀ ԶՈւ-ում: Այսօր այս հրապարակում կանգնած են մարդիկ, ովքեր գտնվում են արցախյան ազատամարտի ակունքներում: Այստեղ կանագնած են ավագ խմբի սպաներ, ովքեր  ծառայությայն տպավորիչ ուղի և այն խորհրդանշող շքանշաններ ունեն: Այսօր այստեղ կանգնած են ռազմաուսումնական հասատատություններ շրջանավարտներ, ովքեր իրենց կյանքում առաջին անգամ սպայական կոչում են ստանում: Այսօր՝ հուլիսի 22-ին, ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերով, սպայական կոչումը թերևս ամենաբարձր կամային հատկանիշներ պահանջող ծառայության տեսակն է. «Այն պահանջում է կամք՝ անվերապահ ու առանց քննարկման ի կատար ածել հրամանանները, անվերապահ և առանց քննարկման ապահովել սեփական հրամանների ի կատար ածումը: Սա բարոյական, ինտելեկտուալ հոգեբանական ահռելի ուժ պահանջող գործունեւթյուն է: Այսօր ձեր ներկայությունն այս հրապարակում վկայում է այն մասին, որ դուք կայացրել եք որոշում, ունեք սեփական ուժերի նկատմամբ բավարար վստահություն, որ կարող եք կրել անկրելի թվացող բեռը: Լինել սպա, լինել հրամանատար նշանակում է երբեմն այնպիսի գործողությունների ուղարկել սեփական ենթականերին, որտեղից վերադառնալու հավանականությունը մեծ չէ: Լինել սպա նշանակում է անվերապահորեն ստանձնել այդպիսի հանձնարարականների կատարումը, որոնցից վերադառնալու հավանականաությունը մեծ չէ: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր հրամանի ձևակերպումը առանձնականի պատասխանատվություն է ստանձնում ձեզանից յուրաքանչյուրից: Հրամանները պետք է լինեն խելամիտ, արդարացված, իրավիճակի ճշգրիտ գնահատականից բխող, այնպիսին, որ ծառայեն ՀՀ ԶՈւ-ին, ՀՀ-ին և նրա ժողովրդին: Սա նշանակում է, որ ամեն սպայի հեղինակությունը շատ ավելի մեծ պետք է լինի, քան՝ նրա ուսադիրների զինվորական նշանակությունը»:

Վարչապետը նշեց, որ ուսադիրների արժեքը մեծանում է յուրաքանրչյուր սպայի նկատմամբ իր ենթակաների ունեցած հարգանքով. «Այդ հարգանքը ձեռբերում է, որը ձեզանից յուրաքանչյուրը վաստակելու է և վաստակել է իր ծառայությամբ, այլոց նկատմամբ ունեցած հարգանով, սեփական անձի նկատմամբ ունեցած բացառիկ հարգանքով, սեփական հայրենիքի և ժողովրդի նկատմամբ ունեցած բացառիկ հարգանքով:

Մաղթում եմ, որ այս դժվար ճանապարհն անցնելու հանձնառութունը լինի առավել արդյունավետ, հաղթական մեր երկրի, մեր ժողովրդի, և ձեզանից յուրաքանչյուրի համար»:

 

Նույն շարքից