Բարի օր Հասարակություն 

Տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Ես ուզում եմ առանձնահատուկ ողջունել ձեր շարքերում կանանց ներգրավվածությունը, որն արդեն բավական երկար տարիներ կա մեր ԶՈՒ-ում: Սա մեր հանրության վերափոխման կարևորագույն ցուցիչ է, որովհետև ՀՀ-ում կանայք ունեն հսկայական ներուժ, կանայք մեր բնակչության մեծամասնությունն են: Մենք պարտավոր ենք ստեղծել բոլոր հնարավորությունները, որպեսզի նրանք կարողանան արդյունավետ և արժանապատիվ ծառայություն մատուցել ՀՀ-ին՝ ԶՈւ-ում, տնտեսության մեջ և ամենուր: Այսօր՝ հուլիսի 22-ին, ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը շրջանավարտներին մաղթեց, որ ծառայության ընթացքում հասնեն գեներալական ուսադիրներ կրելուն. «Ուզում եմ մաղթել, որ այդ պրոցեսը լինի ոչ թե կապերի, ծանոթությունների արգասիք, այլ լինի ձեզանից յուրաքանչյուրի արժանիքի օբյեկտիվ գնահատական»:

Փաշինյանը խոսեց նաև խաղաղության մասին. «ՀՀ-ն խաղասիրական պետություն է, խաղաղության հիմնական երաշխիքը մեր Զինված ուժերն ու մեր բանակն է: Չինական զինվորական ռազմավարությունն արձանագրում ՝ տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի: Ես ուզում եմ ասել, որ մեզ ահա այսպիսի խաղություն է հարկավոր: Պետք է ունենալ այնպիսի Զինված ուժեր, պետություն, հասարակություն, որ բոլոր պոտենցիալ հակառակորդները հասկանան՝ մեզ հետ կռվի բռնվելն իմաստ չունի, մեզ հետ կռվի բռնվելու արդյունքը մեկն է՝ մեր բոլոր թշնամիների և հակառակորդների պարտությունը, ՀՀ-ի, նրա ժողովրդի և նրա Զինվախ ուժերի անվերապահ հաղթանակը: Մենք՝ բոլորս՝ անկախ նրանից, թե ինչ համազգեստ ենք կրում, այս հաղթանակի նվիրված զինվորներն ենք: Մեզանից յուրաքանչյուրն առաջնագծից մինչև ԱԺ և կառավարության շենք, պետք է ծառայենք այդ առաքելությանը: Մենք՝ բոլորս, անկախ նրանից թե ինչ տեսանելի ուսադիրներ ենք կրում, կրում ենք մեր ժողորդի, պատմության, մեր նախնիների, մեր սերունդների, մեր ուսերին դրած ուսադիրները:

Կեցցենք մենք, որ փառքով ենք կրում ու փառքով ենք կրելու այդ ուսադիրները:

Եվ ուրեմն, Կեցցե Հայաստանը, կեցցեն Հայաստանի Զինված ուժերը, կեցցե Արցախը, կեցցե հայ ժողովուրդ և փառք մեր նահատակներին, փառք մեր սպաներին, զինվորներին, սերունդներին, որոնք կրելու են մեր հաղթանակների պատիվը, բազմապատկելու են մեր հաղթանակները»:

Նույն շարքից