ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 22-ին, Ռազմաուսումնական հաստատությունում մասնակցեց շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողության: Վարչապետը նաև ելույթով հանդես եկավ՝ բարի ծառայություն ու հաղթանակներ մաղթելով սպայական կոչում ստացած զինվորականներին:
Ինչպես գրեթե միշտ, այնպես էլ այսօր ՀՀ վարչապետի մասնակցությամբ արարողություն լուսաբանվում էր վերջինիս ֆեյսբուքյան էջում:
Սակայն վարչապետի էջում ուղիղ հեռարձակումը սկսվեց միայն նրա խոսքից հետո: Իսկ մինչ այդ հնչած ելույթները մնացին անտեսված:
«Իմ խոսքը՝ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառմանը»,-վերնագրված էր վարչապետի ֆեյսբուքյան հրապարակումը: