Հասարակություն 

Խոսնակը պնդում է, որ քաղաքապետարանը հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկում

Անցած հանգստյան օրերին որոշ լրատվամիջոցներ եւ սոցցաների օգտագերեր վերարտադրում էին ֆեյսբուքյան կեղծ էջից տարածված մի հարցում՝ նպատակ ունենալով տպավորություն ստեղծել, թե իբր քաղաքային իշխանությունը պատրաստվում է բարձրացնել հանրային տրանսպորտի սակագինը:

Հայտնում ենք, որ քաղաքապետարանը հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկում։

Երեւանցիներին խնդրում ենք քաղաքապետարանի գործունեությանն առնչվող հարցերում հիմնվել պաշտոնական տեղեկատվության վրա։

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյան

Նույն շարքից