Քաղաքական 

Իմ առաքելության ընթացքում Հայաստանում բազմաթիվ իրադարձություններ են եղել՝ թավշյա հեղափոխություն, Սասնա ծռերը, ապրիլյան պատերազմ. Սվիտալսկի

Մենք մարդ ենք, իսկ մարդը սխալական է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, ով իր առաքելությունն ավարտում է Հայաստանում:

Սվտալսկին ասաց, որ իր կատարած աշխատանքը չի գնահատի, թողնում է, որ դա անեն մյուսները. «Թեև, երբ եմ նայում, կարող եմ ասել, որ ձեռքբերումներ եղել են: Իսկապես ինձ համար շատ գոհացնող ժամանակահատված է եղել: Քիչ թե շատ ճիշտ եմ եղել, իսկ սխալները հիմնականում մանրամասներում են եղել: Դիվանագետների համար շատ դժվար է լույս սփռել գործունեության այն հատվածների վրա, որոնք հանրության համար տեսանելի չեն, չնայած իմ առաքելության ընթացքում մաքսիմալ թափանցիկ եմ եղել»:

Դեսպանը նշեց, որ բազմաթիվ նյութեր հանրությանը հասանելի չեն՝ կարծիք հայտնելով, որ դեռ վաղ է գնահատել իր գործունեությունը. «Իմ առաքելության ընթացքում Հայաստանում բազմաթիվ իրադարձություններ են եղել՝ թավշյա հեղափոխություն, Սասնա ծռերը, ապրիլյան պատերազմ: Ես առավել կարևորներն եմ նշում, սա ամեն դիվանագետի համար կհամարվեն մարտահրավերների ժամանակահատված»:

Դեսպանի խոսքերով, նույնիսկ եթե սխալ է եղել, վստահ է, որ Հայաստանում գնահատում են այն, ինչ ինքն ու իր թիմն են արել:

«Ինձ համար այս ժամանակահատվածը զուտ պրոֆեսիոնալ ու նաև անձնական տեանկյունից եղել է իսկապես շատ բավարարող, գոհացնող»-ամփոփեց նա:

Նույն շարքից