Դուք պետք է լինեք ուումնասիրողը, գնահատողը, ոչ թե՝ ես: Այս մասին լրագրողներ հետ հանդիպմանը հայտարարեց ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ պատասխանելով հարցին, թե ինչ սխալներ է արել ՀՀ իշխանությունը վերջին 2 տարում:
Սվիտալսկին, ով իր առաքելությունը Հայասանում ավարտում է, նշեց, որ հարցին կպատասխանի դիվանագիտորեն. Կարծում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում անցած տարի, շատ կարևոր երևույթ է, կարևոր իրադարձություն: Այդ ամենի ժառանգությունը պետք է պաշտպանել: Արդեն շատ դրական երևույթներ տեղի են ունեցել:
Դեսպանն առանձին խոսեց ընտրությունների մասին՝ հայտարարելով, որ Հայաստնն աննախադեպ ժողովրդավարություն է ապահովել դրանցով, սակայ դա պետք է անել նաև հետագա ընտրությունների ժամանակ. Ժողովրդավարությունն ունի այլ բաղադրիչներ, սակայն ամեն ինչ սկսվում է ընտրություններից, որը հաջողությամբ կատարել եք: Կարող եք հպարտանալ դրանով:
Սվիտալսկին պնդեց, որ այսօրվա իշխանությունները քաղաքական կամք ունեն կոռուպցիայի դեմ պայքարի համար, իսկ դա անհրաժեշտ պայման է:
Դեսպանը խոսեց նաև Հայաստանում, նրա խոսքերով, եղած անպատժելիության մթնոլորտի մասին՝ հայտարարելով, որ Հայաստանում եղել են մարդիկ, ովքեր իրենց վեր են դասել օրենքից, իսկ հիմա դա այդպես չէ. «Բայց անպատժելիության վերացումն առաջին քայլն է, այժմ ժամանակն է կառուցելու անկախ, ամուր, անբիծ արդյունավետ դատաիրավական համակարգ, դատական իշխանություն, ինչը լուրջ առաջադրանք է: Չկա իշխանություն, որը երաշխավորված է սխալ քայլերից: Կարևոր է դրանք ճանաչել ու ուղղել, իսկ լրատվամիջոցները պետք է օգնեն դա անել: Ձեր կառավարությանն էլ է անհրաժեշտ ազատ մամուլ՝ օբյեկտիվ, առանց կողմնակալության աշխատող լրատվամիջոցներ, որոնք իշխանության 4-րդ ճյուղն են»: