Հասարակություն 

Մեզ վստահեք. ԵՄ դեսպանը՝ ԼՂ հակամարտության հարցում ԵՄ-ի դիրքորոշման մասին

analitik.am

Եվրամիության դիրքորոշումը ԼՂ հարցում մնում է նույնը: Սա այն դիրքորոշումն է, որ հիմնված է մի շարք հիմնարար սկզբունքների վրա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում առաքելությունն ավարտող ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, ում խոսքերով հակամարտությունը ռազմական լուծում չունի:

Դեսպանը նշեց, որ իրենք աջակցում են Մինսկի խմբի գործողություններին, նաև քաղաքական աջակցություն են հայտարարել. «Մեր դիրքորոշման մեջ որևէ բան չի փոխվել»:

Այս մասին դեսպանը խոսեց՝ պատասխանելով Բաքվում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին հայտարարած Դոնալդ Տուսկի հայտարարության մասին:

Դեսպանի խոսքերով, անհանգստանալու պատճառ չկա. «Մեզ վստահեք»:

Նույն շարքից