Քաղաքականություն 

Սվիտալսկին՝ այն մասին, թե ինչու Հայաստանին չտվեցին այնքան փող, ինչքան՝ Վրաստանին

analitik.am

Այսօր՝ հուլիսի 22-ին, Հայաստանում առաքելությունն ավարտող ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, պատասխանելով հարցին, թե ինչու Հայաստանը հեղափոխությունից հետո նույն ծավալի ֆինանսական աջակցություն չստացավ, ինչը ստացավ Վրաստանը վարդերի հեղափոխությունից հետո, ասաց, որ 2019 թվականին աջակցության մակարդակն աննախադեպորեն ավելացել է, և կարևոր է, որ այն հետագայում պահպանվի:

Դեսպանի խոսքերով, դրա համար կարևոր է բարեփոխումներ արագությունը. «Հայաստանն արդեն աջակցություն ստացել է: Արդյո՞ք հայկական բարեփոխումները ճանաչման նույն մակարդակի կարժանանան Բրյուսելում, դեռ պարզ չէ: Եթե բարեփոխումների արագությունը պահպանվի, նույն վերաբերմունքը կլինի Բրյուսելից»:

Սվիտալսկին կարևորեց նաև պլանները. «ԵՄ-ն աշխատում է կոնկրետ, իրագործելի պլանների հիման վրա: Եթե Հայաստանը շատ կոնկրետ կերպով ներկայացնում է կարիքներ, մենք կարող ենք ԵՄ-ի կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը համապատասխանեցնել կարիքներին»:

Դեսպանը խոսեց նաև կլանման կարևորության մասին, որ միջոցները ճիշտ օգտագոծվեն. «Անցած տարվա թիվը հիշում եք: 150 միլիոն եվրո չի օգտագործվել: Եթե Հայաստանը հետաքրքրված է աջակցության բարձր մակարդակով, պետք է գալիք տարիներին կլանելու ունակություն բարձր մակարդակի հասցվի: Ես լավատես եմ»:

Նույն շարքից