Հասարակություն Ռազմական 

Սահմանի որոշակի հատվածներում կա վերահսկելի լարվածություն. Դավիթ Տոնոյան

analitik.am

Ցանկացած զինծառայողի մահը անվերականգնելի է: Ես կարող եմ ասել, որ այս պահին ունենք որոշակի նվազում, բայց ունենք նաև թերություններ, որոնք թույլ չեն տվել մինչ դեպքը բացահայտել զինծառայողի հոգեվիճակը: Պետք է ավելի շատ աշխատել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով բանակում վերջն զոհերի մասին:

Ինչ վերաբերում սահմանին, նախարարն ասաց, որ որոշակի հատվածներում կա վերահսկելի լարվածություն, բայց անհանգստանալու կարիք չկա. «Երկկողմանի ինժենարական աշխատանքներ են կատարվում»:

Խոսելով Նախիջևանի կողմից կրակոցի մասին, Տոնոյանն ասաց, որ այն եղել է ոչ թիրախային, միջոցներ են ձեռնարկվում, նաև կապ է հաստատվել հարևանի հետ, որպեսզի նման դեպքեր չկրկնվեն: Խոսքն օպերատվ կապի մասին է: Նման դեպքերից հետո մյուս կողմին զգուշացվում է: Խոսվում է նշանակված պաշտոնյաների միջոցով. «Նորմալ գործընթաց է»:

 

Նույն շարքից