Հասարակություն Ռազմական 

Դավիթ Տոնոյանը հաստատեց, որ «իր մատը խառն է»

analitik.am

Նպատակ կա մաքսիմալ արագ հասնել նրան, որ բոլոր զորամասերում նույն ձևաչափով իրականացվի սննդի կազմակերպումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ այս պահին նոր կարգը կա 4 զորամասում, նախապատրաստական աշխատանքներ են տարվում 5-րդ զորամասի համար, որը ընդգրկված է նաև մարտական հերթապահության մեջ. «Աստիճանաբար է լինելու գործընթացը»:

Տոնոյանը նշեց, որ հաղթող է ճանաչվել 6 կազմակերպություն, որոնք հավասար պայմաններում իրականացնելու են սննդի կազմակերպումը. «Կան նաև «բողոքող» կազմակերպություններ, որոնք հաղթողներին կապում են անձամբ ինձ հետ: Ես չեմ ժխտում, որ հիմա գործող կազմակերպության ղեկավարն իմ խնդրանքով է դա կատարում, որովհետև ես ուրիշ վստահելի տարբերակ չունեմ: Իսկ խոսքը զինծառայողի սննդի մասին է, եթե դա չհաջողի, չեմ հաջողվելու ես: Կան կազմակերչական խնդիրներ: Նրանք զբաղվում են վարչարարությամբ, սննդի կազմակերպմամբ զբաղվում են պրոֆեսիոնալները: Կան նաև հրավիրված մասնագետներ»:

Ավելի վաղ խոսակցություններ էին հայտնվել, որ զորամասերում, որտեղ սննդի կազմակերպումն այլ ձևաչափով է կատարվում, սնունդ մատակարարում է նախարար Տոնոյանի մտերիմ ընկերը, ով սննդի մատակարարմամբ նախկինում չի զբաղվել:

Տոնոյանն ասաց, որ կազմակերպությունը, որին ինքը խնդրել է, զբաղվում է վարչարարությամբ, իսկ սննդի կազմակերպամամբ զբաղվում են պրոֆեսիոնալները. «Երբ մնացած 5 կազմակերպություններն անցնեն գործի, զորամասերի թիվն արագ կմեծանա»:

Նույն շարքից