Բարի օր Հասարակություն 

«Մեդիա պաշտպան»-ը կոչ է անում արտոնություններ չստեղծել այս կամ այն լրատվականի համար

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառմանը։ ArmDaily.am կայքի տվյալներով՝ լուսաբանման համար առանձնացվել է կարմիր ժապավենով հատված և լրագրողներին հրահանգվել է այդտեղից աշխատել։ Ըստ կայքի՝ այդ հատվածը լուսաբանման համար հարմար չէ։

Լրատվականը հավելում է նաև, որ արտոնյալ պայմաններում է միայն «Ազատություն» ռադիոկայանը, որի օպերատորը կարմիր ժապավենից այն կողմ է աշխատում՝ կառավարության օպերատորների մոտ։ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում վերահեռարձակում է նշյալ ռադիոկայանի ուղիղ եթերը՝ ռադիոկայանի լոգոյով։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում իշխանություններին արտոնություններ չստեղծել այս կամ այն լրատվականի համար։ Եթե կարմիր ժապավենից այն կողմ աշխատելու համար կային հավատարմագրման այլ պայմաններ՝ ինչո՞ւ մնացած լրատվականները տեղյակ չեն եղել, իսկ եթե նման առանձնահատուկ հավատարմագրում չկա՝ ո՞ր սկզբունքի համաձայն է «Ազատություն» ռադիոկայանն արտոնյալ պայմաններ ստացել։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պաշտոնապես դիմելու է կառավարությանը՝ պարզաբանումներ ստանալու նպատակով։

Նույն շարքից