Միջազգային Քաղաքականություն 

Իրանը հայտնել է ԱՄՆ լրտեսներին մահապատժի դատապարտելու մասին

analitik.am

Իրանական իշխանությունները հայտնում են լրտեսական ցանց ոչնչացնելու մասին, որի կազմում եղել է 17 մարդ: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով Իրանի ինֆորմացիայի և ազգային անվտանգության նախարարությանը:

Կալանավորվածներն աշխատել են ԱՄՆ ԿՀՎ-ում: Նրանց մասով արդեն դատավճիռ կա, ոմանք մահապատժի են ենթարկվելու:

Ձերբակալություններն իրականացվել են մոտ մեկ տարի:

Կալանավորումների մասին հայտնի է դարձել իրանա-ամերիկյան հարաբերությունների սրման ֆոնի վրա:

Նույն շարքից