Հասարակություն 

Նորին գերազանցության տրանսգենդերներն ու տրանսֆիստիտները Հայաստանում անպատիժ գործելու հնարավորություն են ստանում. Պատգամավոր

analitik.am

10.000 ուսուցիչ կրճատվում են...

Բա սրանից էլ լավ ապացո՞ւյց, որ երկիրը դատարկվում է:

Հիմա ինչ վիճակագրական նկարչություն էլ բերեն, պարզ է չէ՞, որ իրականությունն այլ է: Երկիրը դատարկվում է թե ֆիզիկապես, և թե բարոյապես:

Նախկինում ցնցոտիների մեջ վխտողները հիմա արդեն պարգևատրվում ու ինքնապարգևատրվում են, շրջում են հպարտ ու անհոգ, և օձի սառնասրտությամբ հայտարարում են, որ 10.000 ուսուցիչ մեր երկրում ավելորդ է...

Փոխարենն անզուսպ, անթաքույց ու անպատիժ գործելու հնարավորություն են ստանում անգրագետները և, իհարկե՝ նորին գերազանցության տրանսգենդերներն ու տրանսֆիստիտները...

Էսօր ո՞ւմ է հետաքրքրում. մի 10.000 ուսուցիչ ավել, պակաս...

Կարևորը՝ մի քանիսն իրենց լավ զգան, շրջեն, թռչեն ու թռչկոտեն...

Երկիր ենք կորցնում, Հայեր...

ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյան

Նույն շարքից