Հասարակություն 

Իրանում «բարդակ» է. Թրամփը Թեհրանին մեղադրում է ստի մեջ

analitik.am

ԱՄՆ ԿՀՎ լրտեսների ձերբակալության մասին իրանական իշխանությունների հայտարարությունը սուտ է և պրոպագանդա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ավելի վաղ իրանական կողմը հայտնել էր, որ լրտեսական ցանց է ոչնչացրել, որի կազմում եղել է 17 մարդ, ովքեր աշխատել են ԱՄՆ ԿՀՎ-ի համար:

ԱՄՆ նախագահի խոսքերով, ասվածը բացարձակ սուտ է, որևէ ճիշտ բառ չկա, ինչպես իրանական ռեժիմը, որը պարտություններ է կրում և չգիտի, թե ինչ պետք է անի. «Նրանց տնտեսությունն արդեն մահացած է, դեռ ավելի վատ է լինելու: Իրանում «բարդակ»»,-գրել է Թրամփը թվիթերյան իր էջում:

 

Նույն շարքից