Քաղաքականություն 

Երևանում տրոլեյոբուսը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուն

Հուլիսի 22-ին, ժամը 19:17-ին  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել վրաերթ, տուժածը երթևեկելի գոտում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ա.Ա.-ը (ծնված 1990թ.) թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյոբուսով վրաերթի է ենթարկել Զ.Բ.-ին (ծնված 1992թ.), ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից