Հասարակություն 

Պետության բյուջեն Օլիգ Գարխյանների ջրաՓորերում

analitik.am

Վարդուհի Երանոսյանն իր Ֆեյսբուքյան էջում գրում է. «Հայաստանի ՕԼԻԳ ԳԱՐԽՅԱՆՆԵՐԻՑ ոչ ոք չի մտահոգվում, թե մարզերում ու Երևանում ապրող բնակչության կեսից ավելին ինչպե՞ս է գոյատևում այս պայմաններում ու ինչպիսի՞ ծայրահեղ աղքատության մեջ է գտնվում:

Մարդու սիրտը ճմլվում է, երբ տեսնում է, թե ինչ պայմաններում է ապրում Հայաստանի մարզերի բնակչության մեծ մասը. հեռավոր գյուղերում չկան տան համար ամենաանհրաժեշտ պայմանները, կանայք ստիպված դույլերով ջուր են տուն բերում, որպեսզի կարողանան երեխաներին լողացնել, ճաշ պատրաստել և այլն, երեխաները այս ցուրտ եղանակին ստիպված են նստել ցուրտ դասարաններում, կամ էլ ընդհանրապես դասի չեն գնում և չեն կարողանում ստանալ նորմալ միջնակարգ կրթություն, խեղճ գյուղացին ամբողջ տարին աշխատում է, որպեսզի կարողանա իր քարուքանդ եղած տան ջեռուցումը կիսով չափ ապահովել ու ընտանիքի հոգսերն հոգալ: Եվ էլի շատ ու շա՜տ խնդիրներ, որոնք տեսնելուց հետո գիտակից մարդը չի կարողանում մի կտոր հաց հանգիստ սրտով կուլ տալ, իսկ ամենազարհուրելին էլ այն է, որ գիտակցում ես՝ այսպիսի պայմաններում մեր ազգին ավելի վատ օրեր էլ են սպասվելու,..
Զարմանում եմ, թե այսքանից հետո Ի՞նչ սրտով են մեր «անփոխարինելի ու առաջադեմ» օլիգարխիկները իրենց ջրաՓորեը մեծացնում ու իրենց դղյակները բազմացնում հանրապետության ողջ տարածքով, մի՞թե հնարավոր չէ մի քանի դրամով օգնել խեղճ մարդկանց ու հանգիստ սրտով կրկին շարունակել կուլ տալ հենց այդ մարդկանց փողերը»:

Նույն շարքից