Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գեորգի Դանելիայի մահվան կապակցությամբ

analitik.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել կինոռեժիսոր Գեորգի Դանելիայի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից:

«Խոր վշտով տեղեկացա մեծանուն կինոռեժիսոր Գեորգի Դանելիայի մահվան մասին: «Ես քայլում եմ Մոսկվայով», «Միմինո», «Աշնանային մարաթոն», «Մի վշտացիր» և հանրահայտ այլ ֆիլմերի շնորհիվ Գեորգի Դանելիան նվաճեց լայն հանդիսատեսի մեծ համակրանքն ու սերը: Նրա ստեղծած կինոհերոսներին հատուկ են անկեղծությունը, լավատեսությունն ու անգերազանցելի հումորը: Նրանք հաստատում են բարին ու գեղեցիկը, սերն ու հավատարմությունը: Հայաստանի ժողովրդի անունից ցավակցում եմ Գեորգի Դանելիայի հարազատներին և մտերիմներին»,- ասված է հաղորդագրությունում:

Նույն շարքից