Հասարակություն 

Հայաստանում հրդեհների թիվը նախորդ տարվա համեմատությամբ կրկնապատկվել է

Արդեն 2-րդ ամիսն է, որ Հայաստան ներթափանցած ջերմային ալիքները ստեղծում են հրդեհավտանգ իրավիճակ հանրապետության բուսածածկ տարածքներում: §Այս տարվա ընթացքում հրդեհների թիվը բավականին աճել է հատկապես խոտածածկ տարածքներում: 2017 թվականի առաջին կիսամյակում ունեցել ենք 1887 գրանցված հրդեհներ 2018թ-ին 1702, ապա 2019 թ-ին առաջին կիսամյակում ունեցել ենք 3554 հրդեհ¦,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ 2019 թվականի հունիս ամսին ունեցել ենք 1701 հրդեհ, որը 3.6 անգամ բարձր է նախորդ տարիների ցուցանիշից: §Երևանում ոռոգման համակարգի ակտիվ օգտագործաման և գերխոնավեցման շնորհիվ հրդեհների թիվը պետք է նվազեր, բայց մենք ունեցանք այլ պատկեր¦:

Ըստ նրա՝ բուսածածկ տարածքներում հրդեհների թիվը այս տարի անհամեմատ աճել է. § 2017թվականի առաջին կիսամյակին ունեցել ենք 585 դեպք 2018-ին 540, իսկ 2019-ին 2104, այսինքն 1364-ով ավելացել է բուսածածկ տարածքներում հրդեհների թիվը, որը բավականին լուրջ ցուցանիշ է¦:

Անդրադառնալով բուսածածկ տարածքներում այրված մակերեսին ՓԾ տնօրենի տեղակալը նշեց, որ 2017 թվականին ունեցել ենք 1064 հեկտար, 2018թվականին՝ 737, իսկ 2019 թվականի առաջին կիսամյակում 4245 հեկտար:

Վրեժ Գաբրիելյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ մեր քաղքացիներն ունեն շրջակա միջավայրի նկատմամբ որոշակի անտարբերություն, չեն պահպանում հրդեհային անվտանգության կանոները, իսկ հաճախ հրդեհների որոշ մասը մարդկային գործոնի հետևանք է: Եթե ժամանակին Երևան համայնքի համապատսախան պատասխանատուները իրականացնեն ոռոգման աշխատանքներ հրդեհների թիվը կնվազի:

Անդրադառնալով Ծիեռնակաբերդի հուշահամալիրի տարծքում բռնկված հրդեհի դեպքին նշեց, որ բավականին մեծ խոտածածկ տարածք ենք կորցնում և քաղաքի համար դա լուրջ նշանակություն ունի:§Նախկինում երբ այդ տարածքը Երևանի քաղաքապետարանի վերահսկողության տակ էր գտնվում ակտիվ կերպով ոռոգվում էր, իսկ այսօր այն չի ոռոգվում:Պետք է ստեղծենք այնպիսի միջավայր որով յուրաքանչյուր քաղաքացի հասկանա, որ երբ օգտվում է զովասուն տարածքներից պետք է չստեղծի հրդեհավտանգ իրավիճակ¦:

Վրեժ Գաբրիլեյանը հորդորեց քաղքացիներին ավելի ուշադիր լինել շրջակա միջավայրի, կանաչ տարածքների նկատմամբ և չստեղծել հերդեհավտանգ իրավիճակներ:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից