Հայաստան Քաղաքականություն 

ԱԺ-ում շունչները պահած սպասում են Արա­րատ Միրզոյանի վերադարձին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում, շունչները պահած, սպասում են Արա­րատ Միրզոյանի վերադարձին: ԱՍՆ-ից վերադառնալուց հետո ԱԺ խոսնակին է ներկայացվելու աշխատակազմի նոր հաստիքացուցակը, որը ձեւավորվելու է հուլիսի 13-ին ԱԺ խորհրդի արտահերթ նիստում ընդունված կառուցվածքային փոփոխությունների մասին որոշման հիման վրա: Մենք նշել էինք, որ այս փոփոխությունների քողարկված նպատակն անցանկալի կադրերից ազատվելը եւ աշխատակազմը նորերով համալրելն է:

Այդ փոփո­խությունների արդյունքում ԱԺ-ն պետական ծառայողի դասի աշխատակազմ չպիտի ունե­նա, կամ ներկայիս 230 հաստիքն առնվազն 50 տոկոսով պետք է կրճատվեն, իսկ մյուս աշխա­տողների հետ քաղիրավական պայմանագրեր կկնքվեն, եւ Քաղծառայողի մասին օրենքով նրանք պաշտպանված չեն լինի: Մենք տեղեկացանք, որ մինչ Միրզոյանը կվերադառնա, ԱԺ աշխատա­կազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանի դռան մոտ հերթեր են գոյանում, մարդիկ «բոնբոներկաներով» շտապում են ղեկավարության մոտ՝ պարզելու՝ իրենք մնալու են, թե ոչ: Ոմանք հույս ունեն, որ կհաջողվի լեզու գտնել նրա հետ, Մինասյանն էլ կբարեխոսի Միրզոյանին:

Մինասյանը, հիշեցնենք, մոտ մեկ տարի առաջ «Հրապարակի» դեմ ֆեյսբուքյան արշավի կազմակերպիչն է»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից