Հասարակություն 

Քաղաքապետարանի նոր նախաձեռնությունը կարող է բերել շղթայական թանկացումներ. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ասել է՝ քա­նի որ աղբահանության գումարնե­րը դժվար են հավաքվում («մանր գումար է». 200 դրամ 1 շնչին), որոշել են աղբի փողը հավաքել Հայաստան ներկրված բոլոր տեսակի ապրանք­ների 0,25 տոկոսի գանձումից:

Փաստորեն, քա­ղաքապետարանը փորձում է ազատվել փող հավաքելու դարդից, նման բան հնարավո՞ր է, կա՞ որեւէ երկրում նման փորձ հարցրինք ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանին: «Ես չեմ հանդիպել նման փորձի: Ելնելով փոխքաղաքապետի հայտնածից՝ տեղյակ եմ, որ կա նախագիծ՝ աղբի այլընտրանքային գանձմանն առնչվող, ինչը կարող է լինել ներկրված ապրանք­ների մաքսազերծման ժամանակ, դետալներին դեռ չեմ տիրապետում»:

Երբ կդրվի քննարկման նախագիծը: «Սարգսյանը նշել է, որ այն արդեն կառավարությունում քննարկվում է, որովհետեւ ենթադրում է օրենսդրական փոփոխություններ»:

Եթե նման բան լինի, ձեր մոտեցումն ինչպիսի՞ն կլի­նի: «Կարծում եմ՝ դա կբերի շղթայական թանկացումների. ուսումնասիրությունների տեղ կա»: Իսկ ներկրողները կհամաձայնե՞ն դրա հետ, թե կփակեն Իջեւանի ճանապարհը՝ ապարանքներն այդպես են գալիս: «Չեմ բացառում: Դա ենթադրում է ապ­րանքների թանկացում: Գործարարներ կան, որ մեծ ծավալով են ներկրումեր կատարում»»:

Նույն շարքից