Խաբարովսկում մանկական վրանային ավանում հրդեհ է տեղի ունեցել, ինչի արդյունքում երկու զոհ կա: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:
Զոհերն աղջիկ երեխաներ են, որոնցից մեկը 11 տարեկան է:
Այս պահին հիվանդանոցում շարունակում է մնալ երեք երեխա, նրանցից 2-ի վիճակը ծանր է:
Ողբերգական ելքով հրդեհի ժամանակ վրանային ավանում եղել է 189 երեխա:
ՌԴ ՔԿ-ում արդեն քրեական գործ է հարուցվել: