Հասարակություն 

Խոր վշտով տեղեկացա Ամանոյի մահվան մասին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 22-ին ցավակցական հեռագիր է հղել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյի մահվան կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.

«Խոր վշտով տեղեկացա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյի մահվան մասին:

Որպես փորձառու ղեկավար՝ գլխավոր տնօրեն պարոն Ամանոն ունեցավ բազմաթիվ նվաճումներ՝ մարտահրավերներով լի այս ժամանակներում առաջնորդելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը մեծ իմաստությամբ և նվիրումով:

Ջերմությամբ եմ հիշում վերջերս Երևանում ունեցած մեր հանդիպումը, որի ընթացքում քննարկեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն հարցեր: Հայաստանում միշտ կհիշենք Յուկիյա Ամանոյին՝ որպես մեր երկրի անկեղծ բարեկամ, ով էական ներդրում է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փոխգործակցության ամրապնդման գործում:

Հայաստանի Հանրապետության ժողովրդի և կառավարության անունից հայտնում եմ իմ խորին ցավակցությունը և զորակցությունը Յուկիյա Ամանոյի ընտանիքին և հարազատներին»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից