Հասարակություն 

Ռուսաստանում մանկական ավանում հրդեհի արդյունքում երկրորդ զոհի մասին ինֆորմացիան հերքվել է

analitik.am

Խաբարովսկի երկրամասի Առողջապահության նախարար Ալեքսանդր Վիտկոն չի հաստատել մանկական վրանային ավանում տեղի ունեցած հրդեհի արդյունքում երկրորդ երեխայի մահվան փաստը: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ ողբերգական ելքով հրդեհի զոհերի թիվը հասել է 2-ի:

Այսպիսով, այս պահին հայտնի է 1 զոհի (11 տարեկան աղջիկ) և 9 տուժածի մասին, որոնցից 5-ը երեխաներ են:

Նույն շարքից