Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ «սորոսյան» արժեքներին. «Իրատես»

analitik.am

«Իրատես» թերթը գրում է. «Գունավոր հեղափոխությունների ամենամեծ հմայքն այն է, որ կարողանում է ամեն բան գլխի վրա շուռ տալ` ոչ մի բանի առջև չկանգնելով, և իր ցանկացած քայլ ներկայացնել որպես «դարի նվա­ճում», որ արվել է հանուն դեմոկրատիայի, ազատու­թյան, մարդու իրավունքների համար մղվող սրբա­զան պատերազմ է:

Որտե՞ղ է անցել այդ դպրոցը Նիկոլ Փաշինյանը. որ ոչ մի բանի առջև չկանգնելով հեղափոխության ողջ մարշալ պլանը կյանքի է կոչում` առանց բարո­յական դույզն իսկ ներհայացի: Վերջին երկու օրե­րին, անգամ իր նկատմամբ Իջևանում ցուցանված տեկտոնական անհնազանդության առաջին լուրջ հակազդեցություններից հետո, նա շարունակում է հավատարիմ մնալ «սորոսյան» արժեքներին:

Այսպես, նախորդ օրը ԵՊՀ-ում. կանոնակարգի ամենակոպիտ խախտումներով լուծարվեց ուսա­նողների հետ աշխատանքի կենտրոնը, որովհետև հիշյալ կենտրոնն ուներ 1/3 հնարավորություն` ԵՊՀ խորհրդի որոշումներին համաձայնություն չտալու, որպեսզի սեփականաշնորհվի Բյուրականի գիտաարտադրական «հանգույցը», և հարմարավետ «տեղակայվի» խորհրդի նախագահ Գևորգ Մուրա­դյանի «գրպանում», կենտրոնի նոր ղեկավար դառ­նա սորոսականներից ամենակարկառունը` «Ռեստարտի» Դավիթ Պետրոսյանը, իսկ որ ամենա­կարևորն է, ռեկտոր դառնա սորոսական փողերով գերեզմանների մասին գրքեր գրած «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը:

Ասել է՝ կրթական ոլորտի «ալֆան» և «օմեգան»՝ ԵՊՀ-ն, այդ կենտրոնի լուծարմամբ, մեկընդ­միշտ «պաշարվեց», երկրում առանց այն էլ հեղափոխությամբ լրջորեն դեգրադացված մենթալ պլանն էլ ավելի դեգրադացնելով՝ նախապատրաս­տելով Ստամբուլյան կոնվենցիային:

Ընդ որում, իջևանյան «հայրենի օջախում» տե­ղի ունեցածից դասեր քաղելու փոխարեն (այն, ի դեպ, շղթայական էֆեկտով առաջիկայում տարած­վելու է մնացած մարզերով՝ ամեն տեղ ունենալով իր «սպեցիֆիկ» անտինիկոլիզմի դրսևորումները, առաջիկայում արդեն Սևանում՝ լճի ու «հարակից» խնդիրների հետ կապված ճամփան կփակվի), Նիկոլի վարչակազմը, որը հենց փողոց փակելով է հա­սել ԵՊՀ-ի, պառլամենտի, կառավարության «փակ­մանն» ու իր պատկերով «բացելուն», կրկին ստիպ­ված կլինի ոստիկանական կենդանի պատնեշներ կանգնեցնել «իմ ժողովրդի» առջև՝ բոլոր հետևանք­ներով հանդերձ:

Սակայն այդպես երկար շարունակել հաստա­տապես անհնար կլինի, մանավանդ որ «թեժ աշու­նը» կարծես տեղափոխվում է թեժ ամառ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից