Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ն Թուրքիային հեռացրել է F-35 կործանիչների ծրագրից

analitik.am

ԱՄՆ-ն  Թուրքիային հեռացրել է F-35 կործանիչների ծրագրից այն բանից հետո, երբ Ռուսաստանը սկսել է Թուրքիային մատակարարել ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր։

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ այդ որոշումը կազդի F-35 մարտական օդանավերի արտադրության վրա, քանի որ դրանց անհրաժեշտ  400 միավոր դետալ արտադրվում է Թուրքիայում։ Ծրագրից Թուքրիային հեռացնելու ընդհանուր ծախսերը հաշվարկվում են մոտ 600 մլն դոլար։

Ըստ թուրքական աղբյուրի՝ այդ ծախսերն իրականում ավելի շատ են։ Ենթադրվում է, որ Թուրքիային ծրագրից հեռացնելու համար ԱՄՆ-ն 1 մլրդ դոլարի ծախս կանի։

Ermenihaber

Նույն շարքից