Հասարակություն 

Վազգենի ժամանակ ես հոգս չունեի. Արամ Սարգսյան

analitik.am

Շատ-շատերդ, շատ սիրուն էիք գրել... Շնորհակալ եմ բոլորիցդ շնորհավորանքների և բարի մաղթանքների համար. չթաքցնեմ ինձ անգամ երջանիկ զգացի...

Վազգենի ժամանակ ես հոգս չունեի, Վազգենից հետո ,ոչ միայն իմ և իմ ընտանիքի, այլև Վազգենի շրջապատի և երկրի հոգսը դարձավ իմը։ Ու միայն Ձեր հոգածության և օժանդակության շնորհիվ էր, որ այդ հոգսը, կարծում եմ, չմոլորեցրեց ու չչարացրեց ինձ։ Գիտակցությունը, որ Հայաստանի Հանրապետության հոգսը մերն է, անկախ նրանից իշխանության ենք մենք թե ոչ, միավորում է մեզ։ Մենք նաև գիտակցված պարտականություն ունենք հայրենիքի անկախության և բարեկեցության համար պայքարած մեր բացակա ընկերների և միմիանց առջև։ Շնորհավորանքները, որոնք ստացա ոչ միայն ոգևորեցին ինձ իրենց բովանդակությամբ և որակով, այլև հիմնավորեցին, որ մենք քիչ չենք։

Համոզված եմ, որ մենք դեռ լիքը անելիք ունենք, ու տարիքն էլ չի ծուլացնի ինձ։

Նորից շնորհակալ եմ և ներողություն եմ խնդրում նրանցից, ում զանգերին չկարողացա պատասխանել։

ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյան

Հուլիսի 22-ին Արամ Սարգսյանի ծննդյան տոնն էր:

Նույն շարքից